ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աշոտ Ջավախյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կենսագրությունը
Ծնվել է 10.10.1987թ. Երևան քաղաքում: 1994-2004թթ. սովորել է Երևան
քաղաքի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցում:
2005-2009թթ. սովորել է Եվրոպական կրթական տրածաշրջանային
ակադեմիայում՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
2009-2011թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում: 2011-2013թթ. սովորել է Եվրոպական կրթական տրածաշրջանային ակադեմիայում:
Շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2011-2013թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոնում:
2013-2017թթ. նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնում: 2016-2017թթ. սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում: 21.05.2017թ.-ից առ այսօր հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
2017 թվականին հիմնադրել է «Էյ ընդ Ջեյ փարթներս» ՍՊԸ-ն, հիմնադրման պահից մինչ օրս հանդիսանում է նշված ընկերության տնօրեն: Ամուսնացած է, ունի մեկ որդի: