ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ՌԴ-ում բանակցություններ կսկսվեն. ինչ է սպասվում հայ գերիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՌԴ-ում կմեկնարկեն եռակողմ բանակցություններ՝ գերեվարված զինծառայողների վերադարձի հարցով։ Բանակցություններին մասնակցելու են ՀՀ Պաշտպանության նախարարության և ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, նաև ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար գեներալ Ռուստամ Մուրադովը։

Այսօր կայանալիք բանակցություններում կքննարկվի նաև ՀՀ տարածքից գերեվարված վեց զինծառայողների վերադարձի հարցը, պահանջներից մեկը լինելու է, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող:

Ընդ որում, ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում,  ծեծկռտուք էր բռնկվել, կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով նաեւ հայ զինծառայող էր զոհվել։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս