ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ Երևանի կենտրոնում սպանել են Դոն Պիպոյի ընկերոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Նշենք, որ, ըստ նախնական վարկածի, սպանվածը Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի ընկերն է:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Լալայի դին:

Քննչական կոմիտեից ավելւ ուշ այտնել էին, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ եւ «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երեւան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն եւ դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:

Հիշեցննեք, որ մայիսի 4-ին էլ կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում: ArmLur.am-ը գրել էր, որ Էջմիածին քաղաքում վենդետա է սպասվում:

Իսկ ինչի մասին է խոսքը, մասնավորապես ArmLur.am-ը մանրամասներ էր ներկայացրել Էջմիածին քաղաքում հնչած կրակոցներից: Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները քննության ընթացքում պարզել են, որ սպանված երիտասարդը «Դոն Պիպոյի»՝ Արթուր Ասատրյանի քրոջ որդու թիմակիցն է: Արդյունքում իրավապահները բազմաթիվ վարկածների հետ քննում են մեկ վարկած: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն,  «Դոն Պիպոյի» քրոջ որդու մտերիմ շրջապատը տարաձայնություններ ունի էջմիածնում հայտնի «Բառեց Հայկազի» թիմի հետ:

 

Բանն այն է, որ այս սպանությունից ամիսներ առաջ դաժանորեն ծեծի է ենթարկվել «Բառեց Հայկազի» թիմի անդամներից մեկը ու չի բացառվում, որ Հայկազի մտերիմներն այդ ծեծի համար վրեժխնդիր են եղել 1992 թվականի ծնված Ռազմիկ Սողոյանից՜ կրակելով նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևոնքով վերջինիս մահացած տեղափոխել են հիվանդանոց:

Այսօր արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ վտանգավոր է անգամ մայրաքաղաքի կենտրոնով քայլելը. երբ օրը ցերեկով Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչում և մարդ է սպանվում:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս