«Ժողովուրդ»-ը երեկվա համարում ներկայացրել էր այն պատգամավորների ցանկը, որոնք ԱԺ-ի կողմից ամենաշատն են գործուղումների մեկնում արտերկիր: Նշվածների ցանկում էր նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի անուն-ազգանունը: Սակայն տիկինը երեկ զանգահարել եւ հերքում էր, որ ինքը Ժնեւ գործուղման չի մեկնել: Նա վրդովված ճչում էր, թե ինչու է ինքը մեր կողմից ներգրավվել «աշխարհը ման եկող պատգամավորների» ցանկում: Ավելի ուշ պարզվեց, որ ԱԺ կադրերի բաժնից մեր թերթին տրամադրված աղյուսակներում ծրագրային տեխնիկական ինչ-ինչ խնդիրների պատճառով պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի ժնեւյան գործուղումը հայտնվել է Կարինե Աճեմյանի սյունակում:
ԿԱՐԻՆԵՆ ՉԷ, ԿԱՐԵՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ