
Ադրբեջանի ռազմական դատարանում այսօր մեկնարկել է հայ գերիներից Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին իբր կտտանքների ենթարկելու համար:
Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թ. հոկտեմբերի 20-ին` Ֆիզուլում, Ալյոշա Խոսրովյանը՝ 2020-ի հոկտեմբերի 3-ին:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ պատրաստվում են մի ամբողջ շարք ռազմագերիների (14 մարդ) դատավարություններ՝ նման մեղադրանքներով։
Շինծու գործով որպես տուժած անցնում է 12 ադրբեջանցի:
Այսպիսով, Ադրբեջանը անտեսում է միջազգային հանրության՝ գերիներին անհապաղ ազատ արձակելու բոլոր կոչերը։