Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին պատերազմում անհետ կորածների հարազատները երկկողմանի փակել էին Երևանի Հերացու փողոցը: Նրանք պնդում էին, որ իրենց երեխաների աճյուններն այսքան ժամանակ պահվել են սառնարաններում և իրական տվյալները չեն ներկայացվել: