Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվը գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Բաղրամյանը նախ հայտնեց, որ գազի ներմուծման պայմանագիրը երկարաձգվել է մինչև հուլիս: Դրանից հետո պետք է լինի նոր պայմանագիր:
«Անկախ նրանից, թե ինչ կբանակցեն և սահմանին ինչ գին կձևավորվի, վերջնական սպառողների համար սակագների փոփոխության հստակ ընթացակարգ կա, կամ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի սակագնի վերանայում, կամ պետք է լինի սակագնի վերանայման հայտ: Իսկ այդ հայտնի ուսումնասիրության համար օրենքով նախատեսված է առնվազն 80 աշխատանքային օր քննարկում: Քննարկման ավարտից հետո սահմանված սակագներն էլ ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Այս պահին սակագնի վերանայման հայտ չունենք»,- ասաց Բաղրամյանը: