ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում մի քանի արտահերթ նիստեր հրավիրել, որի ժամանակ պատրաստվում են քննարկել այնպիսի հարց, որոնք իրենց կօգնի տարբեր համակարգերում փոփոխություններ իրականացնելու համար: Հունիսի 3-ին հայրենի կառավարությունն արդեն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ գլխավոր թեման լինելու է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը քննարկել: Օրակարգում այլ հարցեր եւս ներառված են, որոնք երկրորդ ընթերցման պետք է ներկայացվի:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նաեւ մի փաստի առաջ են կանգնել, բանն այն է, որ հունիսի 7-ին մեկնարկելու է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը, իսկ խորհրդարանում պետք է հանձնաժողովներում քննարկվի ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի կատարողականը: Ու պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իշխանականները համ կարողանան խորհրդարանում ներկայացվածություն ունենա, համ էլ նախընտրական քարոզարշավով զբաղվեն, տարբեր հարցեր լուծեն: Ի դեպ, այսօր խորհրդարանի տնտեսական հարցերի ու ֆինանասվարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվի բյուջեի կատարողականը, որտեղ հրավիրել են մասնակցելու նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: