Պետք է քշենք այդ իշխանությանը և վերջ տանք այս քաոսին. Իշխան Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցնող ներքաղաքական շաբաթվա ընթացքում քաղաքական ուժերից շատերը որևէ ձևաչափով չեն պատրաստվում համագործակցել կապիտուլյանտ ուժի հետ, սա ենթադրում է, որ այսօրվա գործող իշխանությունը որևէ վերարտադրվելու շանս չունի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ երկորդ հարցը, որին ուզում է անդրադառնալ, բանավեճի մասին է։ «Մի քանի կուսակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ դավաճանի հետ բանավիճելու հարց չունենք։

Այս մասին արդեն մի քանի ուժերի առաջին համարները հայտնել են, որ չեն պատրաստվում բանավիճել, սա նշանակում է, որ կապիտուլյանտի հետ անգամ բանավիճելու բան չունենք։ Մենք գնանք իր հետ ինչի շուրջ բանավիճենք, Ալիևին կրածը գնա Ալիևին պարտվածի հետ ինչի շուրջ բանավիճի, թող գնա Արման Բաբաջանյանի հետ բանավիճի»։

Անդրադառնալով զոհված զինծառայողների մասունքների պահմանը, նա նշեց, որ այս իշխանության անդամները պատասխան պետք է տան՝ սա չի ներվելու։ «Ներողություն խնդրելը բավարար չէ, սա այսօրվա իշխանության դեմքն է, բոլոր նրանք, ովքեր պատրատվում են ձայն տալ այդ ուժին պետք է հասկանան, թե ում են ձայն տալու։ Պետք է քշենք այդ իշխանությանը և վերջ տանք այս քաոսին։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե 60 տոկոս ձայն են հավաքելու՝ նա ասաց, որ այդ մարդը իրականությունից կտրված է ու սա հերթական պոպուլիստական հայտարարություններին տուրք տալն է։

«Մենք մտնելու ենք յուրաքանչյուր քաղաքացու տուն, բացատրելու ենք սպառնալիքները և մաշեցնելու ենք այդ վարկանիշը, մենք ամենօրյա ռեժիմում տեսնում են մեր վարկանիշի բարձրացումը»։




Լրահոս