Հրաշալի օր է հարազատներին այցելելու համար. հունիսի 3-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կհաջողվի ավարտին հասցնել սկսած բոլոր գործերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր նախագծերի իրականացմանը: Համարձակ եք և ինքնավստահ, և դա պատահական չէ, քանի որ ամեն բան ստացվում է այնպես, ինչպես ծրագրել էիք և, շատ հաճախ, գերազանցում ձեր սպասելիքները: Հրաշալի օր է ֆինանսական հարցեր կարգավորելու, նաև խոշոր գնումներ կատարելու համար:

Օրվա երկրորդ կեսին կարող եք, երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող, որոշ հարցեր քննարկել: Շատերը հետաքրքիր ու հեռանկարային գործնական առաջարկներ կստանան: Երեկոն ցանկալի է անցկացնել մտերիմների հետ: Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից:

Ցուլ. Այսօր պետք է ծայրահեղ զգուշավոր լինել:  Ամենափոքր սխալն անգամ կարող է լուրջ և չափազանց տհաճ հետևանքներ ունենալ: Խուսափեք վեճերից թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Իսկ եթե, այնուամենայնիվ, բանավեճի մեջ ներքաշվեք , ապա առավելագույնս հարգալից եղեք զրուցակիցների նկատմամբ, միայն այդ կերպ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, որոնք կարող են կործանարար լինել ձեր հարաբերությունների համար:

Ֆինանսական կարևոր հարցերը փորձեք հետաձգել: Այսօր տնօրինեք միայն փոքր գումարներ, որոնք ձեր բյուջեի համար էական նշանակություն չունեն: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ, փոխզիջումների կգնաք միայն օրվա վերջում:

Երկվորյակ. Այսօր լուրջ անախորժությունները խիստ անհավանական են, թերևս, միայն մանր խնդիրները կարող են անհանգստացնել ձեզ: Հրաշալի օր է գնումների համար: Ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք, կզարդարեն աշխատավայրը և կօգնեն ձեզ առավել հաճույքով աշխատել: Ցանկալի է տանը կամ գրասենյակում որոշ  տեղափոխություններ կատարել, կարող եք  գնել սենյակային բույսեր:

Ձեզ կհաջողվի լեզու գտնել մտերիմների հետ: Ներողամտություն կցուցաբերեք այնտեղ, որտեղ պետք է: Որոշ զիջումների հետ մեկտեղ, չեք մոռանա նաև պաշտպանել սեփական  շահերը: Շրջապատող մարդկանց,  հերթական անգամ, կհիացնեք  ձեր հզոր կամքի ուժով և սկզբունքայնությամբ:

Խեցգետին. Հաջողությունը հեշտ չի տրվում, և եթե,այնուամենայնիվ, ցանկանում եք որևէ արդյունքի հասնել, ապա այսօր ստիպված եք շատ քրտինք թափել: Փորձեք որոշումներն ինքնուրույն կայացնել, հատկապես եթե խոսքը վերաբերում է ֆինանսական հարցերին: Այսօր մտերիմների խորհուրդները, գործընկերների առաջարկությունները, առավել ևս, այսպես կոչված, մասնագետների հուշումները ձեզ օգուտ չեն բերի:

Հրաշալի օր է հարազատներին այցելելու, ընտանեկան տոներ կազմակերպելու համար: Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև կօգնեք վերջերս գժտված մարդկանց հաշտության եզրեր գտնել: Իսկ ինքներդ հոգեկան մեծ բավարարվածություն կստանաք ձեր խաղարարար առաքելությունից:

Առյուծ. Բարեհաջող օր է: Ճիշտ այն օրերից, երբ ամեն բան ստացվում է, ծրագրերն ու ցանկություններն՝ իրականանում: Իսկ  հաճելի անակնկալները պարզապես անխուսափելի են: Առավել հավակնոտ Առյուծներին կհաջողվի, փայլուն կերպով, դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են բարձր պաշտոններ ստանձնելու: Գործում ի հայտ կգան նոր ներդրողներ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, աողջական խնդիրների առաջացման վտանգ, թերևս, չկա: Ովքեր հիվանդ են, կսկսեն ապաքինվել: Հրաշալի օր է լավ մարզավիճակը վերականգնելու, ինչպես նաև, հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու համար:

Կույս. Օրվա առաջին կեսը կարող է առանձնանալ մի շարք հետաքրքիր իրադարձություններով: Շատ Կույսեր մասնագիտական նոր պարտականություններ կստանձնեն: Ու թեև անելիքները կշատանան, միևնույն է տհաճ զգացողություններ չեն լինի: Նախ, առջևում շատ ժամանակ ունեք, որպեսզի մի լավ ծանրութեթև անեք նոր խնդիրները և երկրորդ՝ ձեր բոլոր ջանքերն աննկատ չեն մնա, կգնահատվեն ըստ արժանվույն:

Հրաշալի օր է շփումների, նաև անձնական և գործնական հարաբերությունների կարգավորման համար: Միակ բանը, որ չարժե անել, դա վերադարձն է այն մարդու մոտ, ումից երբևէ հիասթափվել ու հեռացել եք: Որքան էլ գայթակղությունը մեծ լինի, պետք չէ նման հարաբերություններին երկրոդ  հնարավորությունը տալ:

Կշեռք. Բարեհաջող օր է: Քայլերում վճռական լինելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Լսեք ձեր ներքին ձայնին, այն այսօր կօգնի ձեզ թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Ստիպված կլինեք ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչպես նաև, պատասխանատվություն կրել դրանց համար:

Զգացմունքային դաշտը կայուն է: Հրաշալի տրամադրություն ունեք,  ոչինչ և ոչ ոք չի կարող փչացնել այն: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր անմոռանալի տպավորություն կթողնեն ձեզ վրա:

Կարիճ. Դժվարություններ կծագեն, քանի որ ձեզ չի հաջողվի պաշտպանել սեփական շահերը և տեսակետները: Մի՛ վախեցեք պայքարի մեջ մտնել, անգամ այն դեպքում, երբ մրցակիցը ձեզնից ուժեղ է: Հաղթանակը ձերը կլինի, եթե առաջին իսկ դժվաություններից չընկրկեք:

Բարեհաջող օր է, մտերիմների հետ շփվելու, ձեզ համար կարևոր հարցերը քննարկելու, ինչպես նաև հարազատների ընկերակցությամբ հանգստանալու, լիցքաթափվելու համար: Օրը նպատակահարմար է ուղևորությունների համար, այդ թվում՝ չծրագրած: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ամենուր:

Աղեղնավոր. Երկար ժամանակ Ձեզ անհանգստացնող խնդիրը կլուծվի, սակայն դրան փոխարինելու կգան ավելի բարդերը: Ոչ մի դեպքում զենքերը վայր մի դրեք, ձեր ուժերը կներեն հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հիշե՛ք, նման իրավիճակներում ճիշտ է առաջնորդվել առողջ տրամաբանությամբ և դատողությամբ, միայն թե ոչ ներքին ձայնով:

Կանանց հետ շփումներում հնարավոր են տարաձայնություններ: Եթե ձեր գործընկերը գեղեցիկ սեռի ներայացուցիչ է, ապա չի բացառվում,որ այսօր ֆինանսական կորուստներ լինեն հենց  նրա մեղքով: Խոշոր գնումները ցանկալի չեն:

Այծեղջյուր. Հրաշալի օր է գործողությունների երկարաժամկետ ծրագիր կազմելու, ինչպես նաև նպատակները վերանայելու համար: Մի շտապեք փոփոխություններ կատարել, փորձեք գնահատել այն ամենն, ինչ ունեք և ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք չնախատեսված ծախսերից: Ձեր խնայողությունները կարող եք ներդնել բանկում:

Կենսական ներուժը ցածր է, խնայեք ձեզ, խուսափեք գերլարումից: Այսօր լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգնեցուցիչ մարզումները ցանկալի չեն: Վերանայեք ձեր սննդակարգը: Փորձեք, թեկուզ ժամանակավոր,  հրաժարվել վնասակար մթերքներից,:

Ջրհոս. Հակասություններով լի օր է: Ամեն դեպքում, մի հուսահատվեք: Լսեք ներքին ձայնին, այսօր այն կօգնի խուսափել որոշ անախորժություններից և հասնել ձեր ուզած արդյունքներին: Իսկ ահա, պատեհ-անպատեհ, հնչած կարծիքներին անկանջ դնել չարժե: Հրաշալի օր է անձնական հարաբերություններում  նախաձեռնություն դրսևորելու համար:

Կարող եք նոր գործեր սկսել, սակայն, ամենայն լրջությամբ վերաբերվեք դրանց: Շտապողականությունը ձեր օգտին չէ: Առանձնակի ուշադրություն կպահանջվի այն Ջրհոսներից, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, որոշումներ կայացնում ֆինանսական լուրջ հարցերում:

Ձկներ. Օրվա առաջին կեսին հնարավոր  է խնդիրներ ծագեն: Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր հարազատ մարդկանց հետ ինչ-ինչ գործարքների մեջ են, պետք է առավել զգուշավոր լինեն: Զգոնություն կպահանջվի նաև այն Ձկներից, ովքեր քնքուշ զգացմունքներ են տածում գործընկերներից որևէ մեկի հանդեպ: Մի խառնեք անձնական և գործնական շահերը, հակառակ դեպքում՝ անախորժություններն անխուսափելի են:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի: Ձեզ ավելի ինքնավստահ և հանգիստ կզգաք: Այդ ընթացքում կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Լավ կդասավորվեն գործուղումները,իսկ բանակցություններն արդյունավետ կլինեն:




Լրահոս