ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-Մեղրի ճանապարհից երիտասարդներ են բերման ենթարկվել. ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի լույս 2-ի գիշերը Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերվել ու Սիսիանի բաժին բերման են ենթարկվել երկու երիտասարդ՝ Երևանի և Կոտայքի բնակիչներ: Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դանակ ու սպիտակ բյուրեղանման զանգվածներ, որոնք ըստ նրա՝ կրիստալ տեսակի թմրամիջոց են։

Մյուսի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ ու կաթուցիչ՝ մոխրանման հետքերով: Նրանց մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամինի նմանվող զանգված է հայտնաբերվել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը հեռախոսակապով նախապես պայմանավորվել է մի օտարերկրացու հետ, ապա նրա տրամադրած բանկային քարտի հաշվեհամարին փող փոխանցել, ինչից հետո օտարերկրացին նրան թմրամիջոց է իրացրել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս