ՀԱՐՑ. Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մահացած անձի փոխարեն գումարը վճարվել մեկ այլ անձի: Եվ ուզում եմ իմանալ՝ հնարավոր է արդյոք բացառության կարգով ստանալ ավանդի փոխհատուցում:
Էմմա Հարությունյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի գումարը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին, եթե ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում, եւ մահացել է վճարման ցուցակների ձեւավորման օրվա եւ դրան հաջորդող օրերի ընթացքում:
Հայտնում ենք նաեւ, որ հնարավոր չէ, քանի որ ոլորտը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու համար դիմումը ներկայացնում է ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձը անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ապոստիլ դնելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Միլենա Կիրակոսյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ:
Ապոuտիլ դնելու համար անձը նախարարություն է ներկայացնում դիմում, ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը, ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը, պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական անդորրագրով:
Փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ երկու աշխատանքային oրվա ընթացքում: Քաղաքացիները ապոuտիլ դրված փաuտաթղթերը կարող են uտանալ 2-րդ աշխատանքային oրվա ժամը 16.00-ից 17.00-ն: Փաuտաթղթի վրա ապոuտիլը կարող է դրվել նաեւ դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ մեկ աշխատանքային oրվա ընթացքում՝ լրացուցիչ արտաբյուջետային վճարի դիմաց:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ: Դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ մեկ աշխատանքային oրվա ընթացքում ապոստիլ դնելու համար, բացի պետական տուրքի գումարից, գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճարը՝ 8000 ՀՀ դրամ՝ ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար: Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով։