Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող մարմնական թեթև վնասվածք են ստացել։ Այս մասին հայտնում են ՊՆ֊ից։
ՊՆ-ից հայտնեցին նաև, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով: