ՍԱՎԱՆՈՎ ԿԱԽՎԵԼ Է ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրի քաղաքում 29-ամյա մի երիտասարդ իր բնակարանում ինքնասպան է եղել: Հարեւանները ԱԻՆ փրկարար ծառայությանը խնդրել են օգնել իրենց, քանի որ երիտասարդը փակվել է իր բնակարանում եւ չի արձագանքում:«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 29-ամյա երիտասարդն Արսեն Պողոսյանն է, վերջինս Գյումրի քաղաքի Շերբինա փողոցի թիվ 6ա շենքի 42-րդ բնակարանի բնակիչ է, ապրում է մենակ: Մեր տեղեկությունների համաձայն` Արսենն արդեն որքան ժամանակ է` մենակ է բնակվում, քանի որ ինչ-որ խնդիրների պատճառով կինը լքել է նրան: «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Արսենն ունեցել է նաեւ սոցիալական ծանր խնդիրներ, հաճախ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն աշխատանք գտնելու նպատակով, բայց էլի վերադարձել է: Նրան ճանաչողները նշեցին, որ Արսենին հիմնականում չեն տեսնում քաղաքում: «Անընդհատ գնում-գալիս ա, մենք ինչքան գիտենք՝ բանվոր ա աշխատում, բայց միշտ երկրից դուրս ա գալիս»,-նման կերպ արտահայտվեցին Արսենին ճանաչողները` ընդգծելով, որ վերջերս  երիտասարդն ընտանեկան խնդիրների պատճառով իրեն «խմելուն էր տվել»:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, միջանցքում հայտնաբերվել է 29-ամյա Արսեն Պողոսյանի դին` կախված վիճակում:Մեր տեղեկությունների համաձայն` Արսեն Պողոսյանն ինքնասպանություն է գործել միջանցքով անցնող գազատար խողովակից սավանի միջոցով կախվելով: Դատաբժշկական եզրակացությունից հետո քրեական գործ կհարուցվի, քանի որ դեռեւս պարզված չէ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը: Քննությունը շարունակվում է:Նկատենք, որ վերջին շրջանում ինքնասպանություններ հաճախ են տեղի ունենում: Սեպտեմբերի 25-ին Դիլիջան քաղաքում երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել: Միաժամանակ ինքնասպանության փորձ էին կատարել նաեւ վերջինիս 23-ամյա դուստրն ու 25-ամյա որդին` նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ անելով: Երիտասարդները տեղափոխվել էին «Դիլիջան» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով: Այսպիսով` սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդիկ դիմում են ծայրահեղ քայլերի: Նրանք այլեւս ապրելու հույս չունեն: Սա արդեն ամենավտանգավոր զարգացումն է, որի մասին կարելի է ենթադրել:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս