ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր դատախազն ու Գագիկ Ջհանգիրյանը «բախվել են». կենտրոնում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Դատախազության մեր աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը լուրջ խմորումներ է առաջացրել ԲԴԽ –ում: Մասնավորապես ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը վստահ լինելով, որ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ վերադառնալը անխուսափելի է, ոչ հաճելի խոսակցություն է ունեցել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:  Գագիկ Ջհանգիրյանը պահանջել է դատախազից բողոքարկել Վարդազարյանի մասով որոշումը, եւ նրա խափանման միջոցի կալանավորման հարցը քննարկել, ի պատասպան դատախազ Արթուր Դավթյանը հակառակվել է նրան՝ նշելով, որ չի պատրաստվում բողոքարկել:

Ինչպես հայտնի է, երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, բավարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) բողոքը իրեն՝ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրեց վերացնել բողոքաբերի իրավունքների և օրինական շահերի խախտումը: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը։ Վերջինս այս պահին ԱԱԾ պետի տեղակալ է։

Հաղորդման մեջ, մասնավորապես, նշվել է, որ Վարդազարյանը 2020 թվականին միջամտել է դատավոր Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Ապրիլի 13-ին դատախազը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Ապրիլի 14-ին որոշում է կայացվել Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և Վարդազարյանը դատական կարգով բողոքարկել է իրեն մեղադրանք առաջադրելու որոշումը: Բողոքի հիմքում դրված հիմնական խնդիրներից մեկը Վարդազարյանի՝ իբրև դատավորի անձեռնմխելիությունը չհաղթահարելուն էր վերաբերում։ Գործող օրենսդրությամբ այս որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եւ այն պետք է կարճվի: Ասել է թե՝ ԲԴԽ նախագահին մեղադրյալ ներգրավվելու որոշումը պետք է չեղարկվի եւ քրեական գործն էլ կարճվի:




Լրահոս