2021 թվականի հունիսի 7-ին` ժամը 14:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկվող դիմումների քննարկման նիստը:
Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կա՛մ նրա ծնողները, կա՛մ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:
Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունիսի 6-ը ներառյալ [email protected] էլ. փոստին ուղարկել մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, կրթական աստիճանը, որում սովորելու համար դիմել եք, իսկ եթե մասնակիցը դիմորդը չէ, նաև նշել դիմորդի անունը, ազգանունը, որի փոխարեն մասնակցում եք):
Հավելենք, որ բակալավրի կրթական աստիճանի համար պետք է նախարարություն ներկայանալ 2021 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 14:30-ին, մագիստրատուրայի համար՝ ժամը 15:00-ին, իսկ ասպիրանտուրայի համար՝ ժամը 15:30-ին: