ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱԿ պատգամավորի թեկնածուն՝ իրավապահների տեսադաշտում. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՀԱԿ պատգամավորի թեկնածուն հայտնվել է իրավապահների տեսադաշտում:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ հունիսի 2-ին Հայկ Մաղաքելյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրանքով:

Արդյունքում, մայիսի 26-ին տեղեկանքի տրամադրումը ոստիկանության կողմից մերժվել է: Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով ամեն ինչ պետք է ավարտվեր, բայց տեղի է ունեցել ամենազարմանալին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 31-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայկ Մաղաքելյանին ՀԱԿ կուսակցության ցուցակով գրանցել է հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու:

Սակայն իրավապահ համակարգում խառնվել են իրար, թե ինչպես ստացվեց՝ թեկնածուն ընդգրկվեց ցուցակում, երբ նրան ոստիկանությունից մերժել էին: Արդյունքում, Հայկ Մաղաքելյանին պատգամավորի թեկնածու գրանցելու հիմքը պարզելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից պարզաբանել են, որ թեկնածուի գրանցումը կատարել են ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն կողմից տրված վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ մշտապես բնակվելու մասին տեղեկանքի հիման վրա և ոստիկանությանը տրամադրել են տեղեկանքի պատճենը: Եվ ահա այստեղից էլ սկսվել է «կռիվ կինոն»: Ոստիկանությունում ուսումնասիրություն է սկսվել, որի արդյունքում պարզվել է, որ պատգանավորի թեկնածուի բնակության տեղեկանքը տրված չէ ՀՀ ոստիկանության Անձնագրային Վիզաների Վարչության կողմից և այն ակնհայտ կեղծ է: Արդյունքում դեպքի առթիվ նյութեր են նախապատարստվում:

Քնար Մանուկյան




Լրահոս