«Միացյալ Հայաստան»-ը ընտրություններին չի մասնակցի, ոչ մեկին էլ չի սատարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա ներկայացրեց իր այդ որոշման պատճառները, նաեւ նշեց, որ իր կուսակցության գործունեությունը շարունակվում է:

«Նման կրկեսի մենք սկզբունքորեն չենք մասնակցելու: Մենք գրավի գումարը վճարել ենք, բայց սկզբունքային որոշում է կայացվել, որ այս ընտրությունները վտանգավոր են համայն հայության համար: ԱԺ-ի խեղկատակ ընտրություններին չմասնակցելը չի նշանակում, որ մեր քաղաքական ուժը դուրս է գալիս քաղաքականությունից», – նշեց նա:

Միեւնույն ժամանակ ասուլիսի ընթացքում Երվանդ Թարվերդյանը հայտնեց, որ իրենք ոչ մեկին չեն սատարելու: Իսկ  անդրադառնալով այն փաստին, որ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը չեն գրանցել, նշեց. «Արդարադատության նախարարը չցանկացավ գրանցել «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, սակայն մի շարք կուսակցություններ իմ կարծիքով՝ ոչ իրավական հիմքով գրանցվեցին»:




Լրահոս