
«Տարիներ շարունակ չեն օգնել, հիմա օգնում ենք: Բա սրանք տեղաշարժեր չե՞ն, քայլեր ենք ձեռնարկում, որ գյուղատնտեսությունը զարգանա»:Սերգո Կարապետյան «7or.am»Ավելի շատ ինքնագովազդի միտված հայտարարությունն իրականում բավական կոշտ գնահատական է պարունակում այս կառույցի նախկին ղեկավարների վերաբերյալ: Պարզ է, որ եթե չեն օգնել, ուրեմն մսխել ու յուրացրել են: Ուստիեւ… բայց արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է: Եթե օգնության հասցեատերերին հարցնենք, ապա նրանց համար այս տարին նույնպես ոչինչ փոխած չի լինի: Իսկ եթե խոսքը Սերգո Կարապետյանի գյուղատնտեսական աղոթքների մասին է, ապա Աստծուն ապավինելը որքան էլ ու ցանկացած պարագայում դրականորեն գնահատվի, միեւնույն է, աղոթքը երբեք սելիտրա չի դառնա: