2021 թվականին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Որոտ-2021» հատուկ զորավարժությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Վարժանքներին ներգրավվելու են զրահատեխնիկա, հատուկ ավտոտրանսպորտ, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, ծառայողական-հետախուզական շներ։
Զայնետդինովը նշել է, որ հունիսի 1-3-ին Հայաստանում շտաբային բանակցություններ են տեղի ունեցել վարժական մանևրների նախապատրաստման շուրջ, որը նախատեսում է Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման ձևավորում։