Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները, ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 2-ին Բաղրամյան գյուղից բաժին բերման են ենթարկել 35-ամյա Հակոբ Հ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.2-րդ հոդվածի (Մանր կաշառքը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Առանց խափանման միջոցի:
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բաղրամյան գյուղում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ