Բայդենի և Պուտինի հանդիպումը համապատասխանում է ՆԱՏՕ-ի շահերին. Ստոլտենբերգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պատասխանում է հյուսիսատլանտյան դաշինքի շահերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Ես անհամբերությամբ եմ Բրյուսելում սպասում նախագահ Բայդենին: Ես լիովին վստահ եմ, որ մենք կքննարկենք, այդ թվում, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ…Ես ողջունում եմ, որ բայդենը ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպումից հետո հանդիպում կանցկացնի նախագահ Պուտինի հետ: Երկու նախագահների հանդիպումը համապատասխանում է Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի մոտեցմանը, մեզ անհրաժեշտ է ինչպես զսպում և պաշտպանություն, այնպես էլ երկխոսություն»,- ասել է նա:




Լրահոս