ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում իմանալ, թե որոնք են որդեգրման պայմանները:

Մանիկ Պետրոսյան (39 տարեկան, հաշվապահ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, ովքեր հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միեւնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է ՀՀ մարզպետարանների, իսկ Երեւանում՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ որդեգրման հնարավորության մասին եզրակացություն են տալիս եւ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնում են ՀՀ մարզպետարանները /Երեւանի քաղաքապետարանը/, օտարերկրացիների դեպքում՝ որդեգրման հարցերով կենտրոնական մարմինը, իսկ կենտրոնացված հաշվառումը իրականացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար:

Աննա Սարգսյան (37 տարեկան, մենեջեր)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար պահանջվում է՝

1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,

2) ամուսնության պետական գրանցման վկայականը առկայության դեպքում կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը եւ ժամանակը,

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,

7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը,

  1. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է անձի լրացրած եւ սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:

 

 

 




Լրահոս