Մինչև օրս 3500 դիակի և մասունքի փորձաքննություն է կատարվել մեր կենտրոնի կողմից։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը։
Լրագրողները Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանից հետաքրքրվեցին զինվորների դիակների և մասունքների պահման պայմանների մասին։
«Աբովյանի դիահերձարանի հետ կապված միջադեպի հետ կապված նախորդ օրերին տրվել են մանրամասն պարզաբանոիմենր եւ հարուցված է քրեական գործ եւ նախաքննության ընթփացքում տվյալ գործին առնչվող բան ասելու իրավունք չունենք։
Ինչ վերաբերում է մյուս դիահերձարաններին, մենք հիմա գտնվում ենք այստեղ Արարատի և Արմավիրի մարզի ղեկավարներով, մենք կխոսենք մեր մասին և տեղյակ ենք սառնարանային համակարգի հետ կապված։ Պատերազմական իրավիճակը ենթադրում է ոչ ստանդարտ գործելաոճ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում