Սյունիքի մարզի Դավիթ-Բեկ գյուղում երկու օր առաջ անասուն է անցել թշնամու կողմը: ArmLur.am-ը բնակիչներից տեղեկացավ, որ գյուղացիներին հաջողվել է երեկ հետ բերել անասունին:
Իսկ ահա Դավիթ-Բեկի գյուղապետ Բենիամին Պողոսյան ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Մարդիկ արդեն հարմարվել են, անհանգստություն կա, դա միշտ կլինի, որովհետեւ սահմանին մոտ ենք: Եթե երազ չենք տեսնում, ուրեմն անհանգիստ ենք (Ծիծաղում է-Ս.Հ.)»:
Ի դեպ, Սյունիքի մարզի Դավիթ-Բեկ գյուղում այսօր Վերջին զանգ են նշում. ArmLur.am-ը տեղեկացավ, որ Շուռնուխի դպրոցն այսօր ավարտելու է 5 շրջանավարտ, որից երկուսն, ի դեպ, գյուղապետ Բենիամին Պողոսյանի դուստրերն են:
Ս. Հ.