Քաղավիացիայի կոմիտեն զբաղված է հեռուստացույց և համակարգիչ վաճառելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռուստացույց եւ համակարգիչ է վաճառում։ Ասել է թե՝ կոմիտեն սկսել է ազատվել հին, մաշված իրերից։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոմիտեն աճուրդի է հանել համակարգիչներ, հեռուստացույց, մոնիտորներ, սեղաններ, աթոռներ։ Օրինակ վաճառքի հանած հեուստացույցներից մեկը 1984 թվականի արտադրության է, որի մեկնարկային գինը 2560 դրամ է եւ ըստ կոմիտեի՝ նորմալ աշխատում է։ Բացի այս, կոմիտեի վաճաքի հանած հեռուսատցույցերից մի քանիսն էլ 1994 թվականի արտադրության է, որոնց գները սկսում են 2000 դրամից։

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ կոմիտեն վաճառում է հնաոճ, մաշված սեղաններ, գրապահարաններ, բազկաթոռներ, որոնք գտնվում են վատ վիճակում եւ մաշված են։

Ս․Հ․




Լրահոս