Հունիսի 7-ից մեկնարկելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: ArmLur.am-ը փորձել է հասկանալ՝ որ ուժը ինչպես է սկսելու քարոզարշավը:
Սակայն նկատենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից շատերը այս պահի դրությամբ որոշում չունեն կամ էլ պարզապես չեն ցանկանում բարձրաձայնել իրենց ծրագրերի մասին: Այս պահի դրությամբ միայն հայտնի է, որ «Հայաստան» դաշինքը որոշել է հենց հունիսի 7-ին՝ քարոզարշավի առաջին օրը սկսել Սյունիքի մարզից եւ այնտեղ կայցելի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մյուս ուժերն այս պահին ձեռնպահ մնացին տվյալներ հայտնելուց:
Նկատենք, որ իշխանություններն այժմ զբաղված են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի քարոզարշավը խոչընդոտելու համար քայլեր ձեռնարկելով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նպատակով մարզերում նշանակվել են հատուկ անձինք, որոնք պետք է հիմնական մրցակիցների քարոզարշավի ժամանակ ճանապարհներ փակեն, կռվարար կանաց ու տղամարդկանց բերեն, որոնք կփորձեն խոչընդոտել նրանց, եւ տպավորություն ստեղծեն, թե ժողովուրդը, բացի այս իշխանություններից, այլ ուժ չի տեսնում:
Օրինակ՝ Շիրակի մարզում այդ հարցերով զբաղվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որն արդեն տարբեր գումարներով ոտքի է հանել մարդկանց եւ պատվիրել, որ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքների՝ Գյումրի գալու պարագայում պետք է բողոքի ակցիաներ լինեն: Այդպես է նաեւ մյուս մարզերում, եւ սպասվում է, որ քարոզարշավի 12 օրերը կարող են լարված անցնել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.