Նոր հնարավորություն բիզնեսի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիզնեսի զարգացմանը նպաստելու համար ԱԳԲԱ Լիզինգը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ լիզինգի ճկուն պայմաններով:

«Մեր առաջարկը հնարավորություն է ընձեռում գրասենյակային տարածքի վարձակալության փոխարեն ձեռք բերել այն և դառնալ սեփականատեր: Ինչպես վարձակալության պարագայում, մեր առաջարկի դեպքում ևս գնորդը կատարելու է ամսական մարումներ, սակայն, ի տարբերություն վարձակալության, մարումների հաջող իրականացման դեպքում վերջինս դառնում է գույքի սեփականատեր»,- նշում են կազմակերպությունից:
ԱԳԲԱ Լիզինգի և Capital Build ընկերության համագործակցության արդյունքում այժմ հնարավոր է լիզինգի միջոցով ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ հետևյալ պայմաններով՝
• կանխավճար՝ սկսած 20%-ից,
• լիզինգի ժամկետ՝ 6-180 ամիս:

Պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս