«Ռուսաստանը պարտավոր չէ կերակրել բոլորին»: Պուտինը ՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը ուկրաինական բանակի պահպանման համար ռուսական գազի տարանցման կարևորության մասին, շեշտել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ կերակրել բոլորին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ПМЭФ) լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նիստի վարողը հիշեցրել է, որ Զելենսկին նախկինում բողոքել էր, որ առանց այն միջոցների, որոնք իր երկիրը ստանում է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման միջոցով, հանրապետությունը չի կարողանա պահպանել իր բանակը:

«Կարծում եք, որ մենք պետք է բոլորին կերակրե՞նք, մեր պարտքն է բոլորին կերակրել, թե՞ ինչ», – ասել է Պուտինը:

«Ռուսաստանը կարող է շատ ավելի շատ գազ մղել Ուկրաինայի տարածքով, բայց Կիևը դրա համար խոչընդոտներ է ստեղծում»,- հավելել է Պուտինը:

«Մենք նախ և առաջ Ուկրաինայի հետ պայմանագիր ունենք մեր գազը մղելու մասին: Հաջորդ հինգ տարիների ընթացքում մենք մղելու ենք մինչև 40 միլիարդ խորանարդ մետր: Լավագույն տարիներին մենք, ըստ իս, մղել ենք գրեթե մինչև երկու հարյուր։ Դե, եթե նորմալ հարաբերություններ լինեին, և դրանք զգալի մասով մղվեին Ուկրաինայի տարածքով, բայց դրանով խնդիրներ են ստեղծվում»,-ասել է Պուտինը։




Լրահոս