ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկով ժամանած մեծ թվով հրշեջ-փրկարարներ քաղաքացիների օգնությամբ պայքարել են Անտառային փողոցի տներից մեկում բռնկված խոշոր կրակի տարածման դեմ:
Քաղաքացիները իրենց ուժերով են կանխել կրակի տարածումը:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ թե երբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը: Ո՞ր դեպքում անձը կարող է զրկվել կենսաթոշակ ստանալու իրավունքից:
Տոմա Հարությունյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
անձը չունի կենսաթոշակի իրավունք,
կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

 

 

ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար:
Կարինե Մելքոնյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝
1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է,
3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:
Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:
ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, եւ ոչ ուշ, քան վեց ամիսը: Ամուսնության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնացող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնության պետական գրանցման օրը փոխելու:




Լրահոս