«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Սակայն այստեզ զավեշտն այն է, որ Ազգային ժողովն արդեն իսկ լուծարված է, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու եւ պատգամավորը որոշել է հրաժարվել մանդատից: Սակայն վերընտրվելու պարագայում Սերգեյ Ատոմյանին խոստացել են նոր աշխատանք՝ մարզպետ կամ իրավապահ համակարգում եւ նա չկա ՔՊ-ի նախընտրական ցուցակում: