ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը մինչև ընտրություններն արձակուրդում կլինի. ուղղությունը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ իշխանությունը քարոզարշավ է անցկացնում ՀՀ մարզերում, այս ընթացքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տարբերակներ է փնտրում՝ արձակուրդ մեկնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետը մոտ օրերս աշխատանքային այցով Հայաստանից բացակայելու է, որտեղից վերադառնալուց հետո մտադիր է մեկնել կնոջ ծննդավայր՝ Չեխիա։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Մարությանն արձակուրդում մտադիր է մնալ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ավելին, ամեն ինչ ձեռնարկում է, որպեսզի որեւէ կերպ ինքն ընտրությունների ֆոնին չերեւա։ Քաղաքապետի՝ արձակուրդ մեկնելու պլանների մասին քաղաքապետարանում ոչ ոք տեղյակ չէ․ ասել է թե՝ քաղաքապետն այն գաղտնի է պահում՝ ավելորդ խոսակցությունների առիթ չդառնալու համար։

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից ճշտեց՝ քաղաքապետը մեկնելո՞ւ է արձակուրդ, թե՞ ոչ։ Մեր հարցին ի պատասխան մամուլի խոսնակն ասաց, որ արձակուրդ մեկնելու տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպես ասում են՝ ժամանակը ցույց կտա Մարությանը կմեկնի արձակուրդ, թե ոչ։ Սպասենք, տեսնենք։

Իսկ մինչ այդ՝ հիշեցնենք, որ Մարությանը ողջ 2020 աշխատանքյին տարին ձախողեց՝ կամ արձակուրդում էր, կամ տեղում, բայց ոչ արդյունավետ աշխատանով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս