ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իր պատիվը բարձր պահեց ու կյանքը տվեց, որ մենք ապրենք». ինչպես են հիշում զոհված Սիփանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերօրյա անմահ հերոսների շարքում է նաեւ ժամկետային զինծառայող Սիփան Ավետիսյանը, ով զոհվել է պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին՝ Թալիշում, հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից: Սիփանը ծառայում էր Մատաղիսիում՝  հակաօդային պաշտպանության գնդում:

ArmLur.am-ը այցելել է Սիփանի  բնակարան, զրուցել է նրա մայրիկի եւ քույրիկների հետ: Ինչպես բնութագրում են մտերիմները, Սիփանը համեստ, ծանրակշիռ, լուրջ եւ չխոսկան տեսակ էր, բայց դրա հետ մեկտեղ շատ ընկերասեր եւ պատվախնդիր, եւ այդ պատվախնդրույթամբ էլ իր պարտքը կատարեց՝ նվիրելով իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը:

Լուսավոր եւ լույս ճառագող երիտասարդը դեռ շատ նպատակներ եւ երազանքներ ուներ ապագայի հետ կապված, որոնք այդպես էլ մնացին անկատար:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս