Armenian text to speach

ԱԳ նախարարությունում կոլապս է. նախագահը չի ստորագրում հրաժարականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդեն չորս օր է՝ ինչ ՀՀ արտաքին գործերի նախարարի բոլոր տեղակալները հրաժարականների դիմումներ են ներկայացրել, սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չի ստորագրել նրանց հրաժարականների դիմումները:

Ավելին, ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում տարբեր մարդկանց, փոխնախարարների ընտանիքի անդամներին է ուղարկում նրանց մոտ, որպեսզի խնդրեն եւ համոզեն, որ գոնե մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, տեղակալները հետ վերցնեն իրենց հրաժարականի դիմումները: Սակայն նախարարի տեղակալները վճռական են տրամադրված եւ չեն ցանկանում հետ վերցնել իրենց հրաժարականների դիմումները, քանի որ չեն ցանկանում որեւէ գործընթացի մասնակցել, որը դեմ կլինի պետական շահին:

Հիշեցնենք՝ հրաժարականի պատճառների իր խոսքում նախկին նախարար Արա Այվազյանը հայտարարել էր. «Հրաժարական եմ տվել, որպեսզի որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, որոնք մեր պետականության, ազգային և պետական շահի դեմ են եղել»:

Եվ ստացվում է՝ այժմ երկրի արտաքին գերատեսչությունը կոլապսի մեջ է, չունի ոչ նախարար, ոչ պաշտոնակատար, ոչ էլ նախարարի տեղակալներ։ Եվ չնայած Արմեն Սարգսյանը չի ստորագրել դիմումները, այնուամենայնիվ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԳ նախարարկ տեղակալներից ոչ ոք այս ընթացքում աշխատանքի չի գնում եւ շատ վճռական են տրամադրված: Չեն մասնակցելու որևէ դավադրության՝ հասարակության թիկունքում։

Ն.Հ.




Լրահոս