Ուկրաինական Խարկովում կայացած Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարում մեր երիտասարդ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ:
Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:
Արծաթե մեդալ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61կգ) և Սերգեյ Սարգսյանը (92կգ):
Բրոնզե մեդալակիր են դարձել 70 կգ Նարեկ Հարությունյանը, Մուշեղ Մկրտչյանը (74կգ) և Կնյազ Իբոյանը (79կգ):
Մեր հավաքականը մրցաշարին մասնակցել է 9 ըմբիշով: