Այս անհույս հոգեկանին արժե հասկացնել, որ նախ՝ ի տարբերություն ձեր անճարակ իշխանության, 2016-ի իշխանությունը ապրիլյան քառօրյայում հրադադար հաստատելուց ուղիղ հինգ օր անց՝ ապրիլի 10-ին, հակառակորդի խնդրանքով սկսված բանակցությունների արդյունքում, կարողացել է ոչ միայն թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքից դուրս բերել մեր բոլոր մարտիրոսվածների դիակները, այլև դրանից ժամեր անց կատարել է նույնականացում, իսկ այնուհետև զինվորական հատուկ ծիսակարգով իրականացրել հերոսների հուղարկավորման արարողությունները: Այս մասին իր գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Երեկ տականքների իշխանության թիվ մեկ տականքը հանդես գալով իր կատարածուների առաջ, արտաբերեց հերթական ցնդաբանությունը՝ ասելով բառացիորեն հետևյալը. «… Մեկը հարց տվե՞լ է՝ 2016-ի ապրիլյանի զոհերը ի՞նչ պայմաններում են պահվել, իսկ չճանաչելի մարմինների նույնականացումը ո՞նց է արվել եւ որտեղ: Հայաստանում չի եղել դրա տեխնիկական հնարավորություն: Այդ ժամանակվա իշխանություններն այսօր ուշագնացության տեսարաններ են ցուցադրում: Որտե՞ղ եք պահել եւ ոնց եք նույնականացրել: Բերաններս եք բացո՞ւմ…»
Այս անհույս հոգեկանին արժե հասկացնել, որ նախ՝ ի տարբերություն ձեր անճարակ իշխանության, 2016-ի իշխանությունը ապրիլյան քառօրյայում հրադադար հաստատելուց ուղիղ հինգ օր անց՝ ապրիլի 10-ին, հակառակորդի խնդրանքով սկսված բանակցությունների արդյունքում, կարողացել է ոչ միայն թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքից դուրս բերել մեր բոլոր մարտիրոսվածների դիակները, այլև դրանից ժամեր անց կատարել է նույնականացում, իսկ այնուհետև զինվորական հատուկ ծիսակարգով իրականացրել հերոսների հուղարկավորման արարողությունները: Իսկ թե ինչպես է դա արվել, դժվար թե դուք հասկանաք, քանի դեռ ձեր ապիկար իշխանությունը, որպես ձեռքբերում, հպարտանում է ոչ թե իր պետության ու քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ու արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու, այլ իր օրոք դիակների պահման ու նույնականացման հնարավորությունները բարելավելու համար…
Այնպես որ բերաններդ փակեք և լալկվեք, ձեր նմաններն իրավունք չունեն խոսելու»,- գրել է նա: