ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ երեկ, հունիսի 5-ին Երևանում հանդիպել են Քանաքեռ-Զեյթուն և Նոր-Նորք վարչական շրջանների քաղաքացիների հետ։
«Ես դուրս եմ գալիս հանդիպումներից շատ մեծ լիցքեր ստացած, ես հույսով եմ լցված և փորձում եմ նման կարգի լավատեսությունն ապագայի նկատմամբ հաղորդել ձեզ։ Մեր թիմն աշխատում է այդ լավատեսությունը հնարավորինս տարածել, որ մարդիկ հասկանան՝ ով է ի վիճակի հանել երկիրն այս իրավիճակից»,- ասել է երկրորդ նախագահը։ Նա հավելել է, որ իրենց նպատակը մարդկանց նոր հույս հաղորդելն է:
Իսկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին ընդգծել է․ «Այս հողատուի աշխատաոճի մեջ ոչինչ չի փոխվել․ նույն զազրախոսությունն ու նույն ստերն են տարածում։ Զավեշտն այն է, որ այս մարդիկ այդպես էլ իշխանություն չդարձան։ Չկա իշխանություն, ում հետ ընդդիմությունը դասական պայքարի մեջ մտնի։ Թող նայեն գյուղացիների աչքերին ու հաշվետվություն ներկայացնեն՝ ի՞նչ են արել»։