Կապիտուլյանտները արցախյան 3 պատերազմների ընթացքում կռիվ տված ու նահատակված մեր հերոսների պայքարն ու ստեղծածը զրոյացրին։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը եւ լուսանկար հրապարակել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցից:
«Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց էի գնացել՝ տղերքի շիրիմներին ծաղիկներ դնելու։ Հուզմունքս դժվարությամբ էի թաքցնում, առանձնապես հարմար բառեր էլ չեմ գտնում փոխանցելու այն, ինչ զգացի այցիս ընթացքում։
Կապիտուլյանտները արցախյան 3 պատերազմների ընթացքում կռիվ տված ու նահատակված մեր հերոսների պայքարն ու ստեղծածը զրոյացրին։
Բայց մեր պայքարը չի ավարտվել, մենք մեր արցախցի ընկերներին, հայրենակիցներին երբեք մենակ չենք թողնելու և մեր պատմության այս ծանրագույն պահին ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ՝ պատվարժան արցախցիներ, մենք ձեր կողքին ենք ու ամեն ինչ անելու ենք Արցախի անվտանգության և զարգացման ապահովման համար։
Պատիվ ունեմ։
հ.գ. արդեն մայր Հայաստանում ենք, հունիսի 20-ին կապիտուլյանտին միանշանակ քշելու ենք և վերականգնելու ենք մեր երկու հայկական պետությունների արժանապատվությունը և անվտանգությունը»,- գրել է նա: