Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի ջրասուզակ Հարություն Հարությունյանը իր գործընկերների հետ հատուկ ճոպանների միջոցով դին դուրս բերեցին լճից, որը կիսաքայքայված վիճակում է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սոս Հովսեփյանի գլխավորությամբ ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը:
Փաստի առթիվ Վ. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են մահացածի ինքնությունը: