ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի բակերը կորցրեցինք մեքենաների պատճառով, հիմա էլ կենտրոնի մայթերը՝ պատասխանատուների ոչ պրոֆեսիոնալության պատճառով. Վիկտոր Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն այժմ զբաղվում է քաղաքային պլանավորմամբ եւ ArmLur.am-ի հետ զրույցում ասում է՝ պատասխանատուների ոչ գրագետ մոտեցման պատճառով մենք կորցնում ենք մայթերը։

Ի դեպ, ժամանակին Վիկտոր Մնացականյանն առաջարկում էր բարձրացնել ավտոկայանատեղիների վճարը՝ պատճառաբանելով, որ Փոքր Կենտրոնը ոչ թե մեքենաների, այլ՝ քաղաքացիների և հետիոտնի համար է։ Բայց չհասկացան նրան։ Մինչդեռ այս առաջարկի արդյունքում քաղաքային բյուջե գումար մուտք կմտնի,- ասում է քաղաքային պլանավորողն ու հակադարձում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե քաղաքում ավտոկայանատեղիի համար նախատեսված տարածք չկա։ Պարզվում է՝ կա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս