Սյունիք, Էջմիածին, Աբովյան. որ ուժը որտեղ կլինի քարոզարշավի առաջին օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ հունիսի 7-ին մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, չնայած քաղաքական ուժերն այս ընթացքում եւս քարոզչությամբ զբաղվում էին: Ընտրություններում մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն եւ չորս դաշինք:

Քաղաքական ուժերից շատերն արդեն հստակ գիտեն, թե այս 12 օրերի ընթացքում որտեղ են լինելու եւ ինչպես են քարոզարշավ իրականացնում: Վաղը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների հետ կլինի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

Հայաստան դաշինքը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսի Սյունիքի մարզի քաջարան քաղաքից, իսկ Լուսավոր Հայաստան կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ՝ Սյունիքի մարզի Ագարակ համայնքից: Իսկ ԲՀԿ-ն էլ վաղը՝ 18:00-ին Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կլինի Աբովյան համայնքում, մինչ այդ էլ կներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը:




Լրահոս