Վրաստանում ռուս զբոսաշրջիկների մեքենան ընկել է ձորը․ նրանց վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Հայտնի է, որ երեք ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Գոմբորի լեռնանցքում։
Ինչպես նշվում է, մեքենան ընթացել է Թբիլիսին Թելավ քաղաքի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհով։ Վարորդը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցի ղեկը, և մեքենան ընկել է ձորը, ինչի հետևանքով զբոսաշրջիկները վնասվածքներ են ստացել։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ տուժածներին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են Թելավի հիվանդանոց։ Հիվանդանոցում հայտնել են, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ այս պահին դիտարկվում է վերջինիս Թբիլիսիի հիվանդանոց տեղափոխելու հարցը։
Նշենք, որ Վրաստանի ոստիկանությունը ավտովթարի փաստով քրեական գործ է հարուցել։