Այսօր մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, չնայած քաղաքական ուժերն այս ընթացքում եւս քարոզչությամբ զբաղվում էին: Ընտրություններում մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն եւ չորս դաշինք:
Հայաստան դաշինքը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից, իսկ Լուսավոր Հայաստան կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ՝ Սյունիքի մարզի Ագարակ համայնքից, նաեւ կմեկնարկի ժամը 11:00-ին՝ Երևանում, Թամանյանի արձանի մոտից։ Իսկ ԲՀԿ-ն էլ վաղը՝ 18:00-ին Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կլինի Աբովյան համայնքում, մինչ այդ էլ կներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը: