Մարդիկ վախեցած են, բայց խուճապ չկա. ինչ իրավիճակ է սահմանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաբակում բնակչության մեջ լարվածություն կա, մարդիկ վախեցած են, բայց խուճապ չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակ համայնքի ղեկավար Վազգեն Ասատուրյանը:

«Ժողովուրդը մի կերպ յոլա ա գնում, ինչ պետք է անենք: Անասուններին արոտավայր չկա, մարդիկ մի կերպ են պահում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:

Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան:

Լիդա Եղիազարյան




Լրահոս