Քաջարանի քաղաքապետի գործը մտավ դատարան. որ դատավորն է քննելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաջարանի քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը մտավ դատարան: Քաղաքապետի հետ միասին դատվում են եւս երեք անձ: Վերոնշյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին:

Ըստ նախաքննական մարմնի՝  Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հորը՝ Վրեժիկ Փարամազյանին հարվածելու համար Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի առևանգումը: Մարատ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ Բաբկեն Համբարձումյանի, վերջինիս եղբոր՝ Լևոն Համբարձումյանի և Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ առևանգել են Շավարշ Մարգարյանին:

Խորեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ Բաբկեն Համբարձումյանի, վերջինիս եղբոր՝ Լևոն Համբարձումյանի և Մարատ Ստեփանյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ առևանգել են Շավարշ Մարգարյանին:

Բաբկեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր հարազատ Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ եղբոր՝ Լևոն Համբարձումյանի, Մարատ Ստեփանյանի և Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ առևանգել են Շավարշ Մարգարյանին:

Լևոն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ եղբոր՝ Բաբկեն Համբարձումյանի, Մարատ Ստեփանյանի և Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ առևանգել են Շավարշ Մարգարյանին:

Ք. Մ.




Լրահոս