Աբովյանում կասկադյորական ավտովթարի հեղինակը, ով Mercedes-ով տապալել էր էլեկտրասյուներն ու հայտնվել կանգառում, Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբերից մեկի ղեկավարն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 6-ին, Աբովյան քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, պարզվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այն վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Ջոմարդյանը, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Քանի որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել էին, որ նա եղել է ոչ սթափ, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի որոշմամբ նրա սթափությունը պարզելու համար արյան նմուշ է վերցվել, որպեսզի փոձաքննություն անցկացվի:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռոբերտ Ջոմարդյանը աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և նա համատեղության կարգով խորհրդարանական այս ընտրություններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյնաի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հրազդան քաղաքի նախընտրական շտաբի պետն է:




Լրահոս