Զախարովան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության Ռուսաստանի պատրաստակամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության, բայց առանց ռազմական փորձագետների ներգրավման, դա անիմաստ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը չի խուսափում ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից և պատրաստ է դեէսկալացման և միջադեպերի կանխարգելման հարցերի իրական քննարկմանը, բայց առանց ռազմական փորձագետների ներգրավման։ Այդ թեմաների շուրջ բանակցությունները քիչ իմաստ ունեն», – գրել է նա Facebook- ում:

Այսպես է արձագանքել Զախարովան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլնտենբերգի հայտարարություններին, ով Die Welt- ին տված հարցազրույցում հանդես է եկել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում հանդիպումները վերսկսելու օգտին:

Նրա խոսքով, դաշինքը Ռուսաստանի կառավարությանն առաջարկել է մասնակցել նոր հանդիպմանը, բայց դրական պատասխան չի եղել: Ստոլտենբերգը շեշտել է, որ այժմ «գնդակը Ռուսաստանի կողմում է»:

Ավելի վաղ՝ հունիսի 3-ին, Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հանդիպումը, որը պետք է հունիսի 16-ին կայանա Ժնևում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի ակնկալում բեկում և պատմական որոշումներ նախագահներ Պուտինի և Բայդենի գագաթնաժողովից: Այնուամենայնիվ, դիվանագետը շեշտել է, որ երկու առաջնորդները կքննարկեն կարևոր հարցեր, մասնավորապես այն, թե յուրաքանչյուր կողմն ինչ սպառնալիքներ է տեսնում ինչպես իր շուրջն, այնպես էլ ամբողջ աշխարհում:




Լրահոս