Կանադան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: 25-ամյա բռնցքամարտիկը Մեքսիկայում մրցել է ամերիկացի Սքոթ Սիգմոնի հետ և երկրորդ ռաունդում հաղթել է նոկաուտով:
Էրիկ Բազինյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 26-րդ մենամարտը և տարել 26-րդ հաղթանակը՝ 20-րդ անգամ հաղթելով նոկաուտով: Նախորդ մենամարտը նա անցկացրել էր 2020թ. փետրվարի 21-ին՝ նոկաուտով հաղթելով ֆինն Տիմո Լայնին: Սիգմոնը 51 մենամարտ է անցկացրել, որոնցից 35-ում հաղթել է, 15-ում` պարտվել, մեկը՝ ավարտել ոչ-ոքի։