ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշվել է 5 ոստիկանի ազատել ծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

«Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս