Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա
ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:
2. Սահմանել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: